Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Կազմվել է «ամենասթրեսային» երկրների ցանկը

Կազմվել է «ամենասթրեսային» երկրների ցանկը

Bloomberg-ը «ամենասթրեսային» 74 երկրների ցանկ է կազմել: Առաջին հորիզոնականներում հարստությամբ եւ հանրային-սոցիալական զարգացածությամբ աչքի չընկնող պետություններն են, ինչպես նաեւ զինված հակամարտություններից տառապողները:

 

Հաշվի են առնվել սպանությունների թիվը, ՀՆԱ-ի չափը  մեկ անձի համար, սոցիալական անհավասարությունը, գործազրկության մակարդակը, կոռուպցիայի ծավալները, օդի աղտոտվածությունըեւ կյանքի միջին տեւողությունը:

Ամենասթրեսայինը ճանաչվել է Նիգերիան, երկրորդ տեղում է Հարավային Աֆրիկան, հաջորդում են Էլ Սալվադորը, Մոնղոլիան, Գվատեմալան, Կոլումբիան, Պակիստանը, Յամայկան, Մակեդոնիան եւ Բոլիվիան:

50-ից ավելի «սթրեսային» միավոր են ստացել նաեւ Իրանը, Վենեսուելան, Բոսնիա եւ Հերցեգովինան: 14-րդ տեղում Հնդկաստանն է (48,9 միավոր), 15 –րդում՝ Եգիպտոսը (46,3), 17-ում՝ Բրազիլիան (45,3):

Ռուսաստանն իր 43,8 միավորով 25-րդ տեղում է՝ Ինդոնեզիայի եւ Բուլղարիայի հարեւանությամբ, հայտնում է  NEWSru.com-ը:

Սթրեսի բացակայության տեսակետից ամենաբարենպաստ վայրերն են Նորվեգիան (5,4), Լյուքսեմբուրգը (7,1) եւ Շվեյցարիան (9,2): Այնքան էլ շատ չեն նյարդայնանում նաեւ  54-րդ տեղում հայտնված ԱՄՆ-ի բնակիչները (25,7), Մեծ Բրիտանիան (24,6), Ֆրանսիան (22,8) եւ Գերմանիան  (16,6: Հայաստանը ցուցակում չկա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. otvetin.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ